Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Տողերիս հեղինակի հերթական կանխատեսումը, ցավոք, այս անգամ էլ իրականացավ: Դեռ ապրիլի 9-ին հրապարակված «Իրանի և իր թշնամիների միջև հրադադարը, ցավոք, սոսկ ժամանակավոր է, պատերազմը վերսկսվելու է ավելի մեծ թափով» հոդվածում գրել էի. «Բազմաթիվ հիմքեր կան եզրակացնելու, որ հիշյալ բանակցությունները հակամարտ կողմերի համար, ցավոք, ընդամենը ժամանակ շահելու միջոց են և արդյունք չեն տալու, որից հետո պատերազմը վերսկսվելու է ավելի մեծ թափով»...